«Դաքար 2012»-ի 9-րդ փուլում բեռնատարների պայքարի երկրորդ հորիզոնականում ընթացող չեխական «Տատրա» ավտոմեքենայի անձնակազմը սարսափելի վթարի է ենթարկվել: Ընթացքի ժամանակ ղեկին նստած արշավորդը քնով է անցել, ինչի պատճառով մեծ արագությամբ ընթացող բեռնատարը մի քանի անգամ շրջվել է: Օգնության հասած մրցակիցները անձնակազմի անդամներին գանգի եւ ողնաշարի կոտրվածքներով հանել են մեքենայից: Բարեբախտաբար, զոհ չի եղել, բայց երկու հոգի ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ