Արդեն 20 տարի է ՝ոստիկանները կորցրել են իրենց հեղինակությունը, ինքնասիրությունը: Այսօր կառավարության նիստից հետո նման կարծիք հայտնեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նրա խոսքերով, ոստիկաններին այսօր արդարացիորեն ծաղրում են՝ «Միլիցա-պեպելնիցա» որակումներով. «Որովհետեւ կորցրել ենք վստահությունը: Մենք ոստիկանությունը վերածել ենք զբոսաշրջիկների, անշարժ գույքերի, վաշխառուների, ես չգիտեմ, քյոխվաների ապարատի: Էդպես չի կարելի ապրել:Մեր երեխաների մասին մտածեք, մեր երեխաները մեզ ծաղրում են, ասում են` միլիցա-պեպելնիցա: Ասում են՝ սրանց հետ գործ չունեք, դրանց հերը միլիցա է, ձեզ վատություն կանեն»:
Ոստիկանապետի համոզմամբ, սթափվելու ժամանակն է. ոստիկանությունը պետք է վերադարձնել ոստիկաններին. «Չէ որ այս համազգեստը մեզ տրված ա նրա համար, որ տարիներ հետո հանելուց հետո տեսնեն` մեջը մարդ կա, թե չէ: Ես դա անելու եմ կադրային կտրուկ փոփոխություններով: Վերադառնում ենք ոստիկանի ավելի լավ տեսակի, նրան, որ մեր ոստիկանները մեր զավակների հրեշտակ պահապաններն են լինելու»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ