Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն շարունակում է պնդել ժողովրդավարական բարեփոխումների անհրաժեշտությունը Կովկասում, ասել է Ֆիլիպ Գորդոնը

Հունվար 12,2012 12:20

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնն ասել է, որ Միացյալ Նահանգները շարունակում են պնդել Հարավային Կովկասի երկրներում ժողովրդավարական բարեփոխումների, մարդու  իրավունքների եւ ազատությունների լիակատար հարգանքի անհրաժեշտությունը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ամերիկացի դիվանագետն այդ մասին ասել է հունվարի 11-ին Բեռլինի Կորբեր հիմնադրամում`անդրատլանտյան կապերի մասին ելույթում:

Ֆիլիպ Գորդոնը նշել է, որ ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ այլ միջազգային գործընկերների միասնական ջանքերը թույլ են տվել Կովկասում առաջընթացի հասնել, «չնայած որ, տարածքային վեճերը եւ հետագա քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների անհրաժեշտությունը շարունակում են խոչընդոտներ հանդիսանալ առավել մեծ կայունության ապահովման համար»:

«Ամենուրեք տարածաշրջանում մենք կշարունակենք պնդել ժողովրդավարական բարեփոխումների եւ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների լիակատար հարգանքի անհրաժեշտությունը», – ասել է Ֆիլիպ Գորդոնը:

Պետքարտուղարի օգնականը նշել է, որ ԱՄՆ-ն շարունակում է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղված գործընթացին, ինչպես նաեւ «Մինսկի խմբի միջոցով բարձր մակարդակով շարունակում է ներգրավվածությունը, որպեսզի օգնի Հայաստանին եւ Ադրբեջանին գտնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ եւ երկարաժամկետ լուծումը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031