Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

2007-ին ՀՀԿ-ն «փափախը» աչքերին քաշա՞ծ է գնացել ընտրության

Հունվար 12,2012 11:53

ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը հայտարարել է, թե «այսօրվա Հանրապետականը առաջվանը չէ, մենք այսօր ընտրությունների ենք գնում բաց ճակատով»:

«ՉԻ»- Փաստորեն՝ 2007-ին Հանրապետականը բաց ճակատով չի գնացել ընտրությունների: Փափախը քաշել է աչքերին, գլուխը կախել ու պատերի տակով թաքուն  մտել խորհրդարան: Այդ հիմա է, որ որոշել են թափանցիկ եւ արդար  ճանապարհով գնալ, որովհետեւ, ինչպես Ռազմիկ Զոհրաբյանն է ասում, «մենք գիտակցում ենք, որ եթե դա չանենք, Եվրոպան կարող է երես թեքել մեզնից»: Այսինքն՝ նրանց Հայաստանի ապագան չի հետաքրքրում, Հայաստանի ժողովրդի կարծիքը չի հետաքրքրում, նրանց միայն Եվրոպայի կարծիքն է հետաքրքրում:

Ամեն դեպքում՝ լավ է, որ Ռազմիկ Զոհրաբյանն անկեղծանում է: Ճիշտ է, կուսակցությունում դրա համար նրա ճակատը չեն շոյի, բայց դե՝ հիմա ի՞նչ անենք, մարդը իր կարծիքով լավ բան է ասում:

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031