Լրահոս
Օրվա լրահոսը

Տուժած սփյուռքահայերի հաշվապահությունը վարել է նույն ֆիրման

Հունվար 12,2012 11:46

Հատված «Փարիզյան սուրճ» ընկերության սեփականատեր, ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանի հետ հարցազրույցից:
– Աշխեն, Դուք այս քաղաքականությունը սփյուռքահայերի դեմ միտումնավոր քաղաքականությո՞ւն եք համարում, ինչպես Նարեկ Հարթունյանի, Էդմոն Խուդոյանի եւ մյուս սփյուռքահայերի նկատմամբ եղավ, թե՞ իշխանության ներսում իրար հետ ինչ-որ բան կիսելու հարցեր կան։

– Հայաստանում համակարգն աշխատում է սփյուռքահայերի դեմ։ Մենք՝ սփյուռքահայերս, շատ ռոմանտիկ մոտեցում ունենք, մեր մտայնությունները շատ տարբեր են։ Մենք գալիս ենք, փորձում ներդրում անել, բայց մենք պաշտպանություն չունենք։ Օրինակ՝ ես շատ շուտ բոլորին վստահում եմ,

եւ դա գիտեն օգտագործել Հայաստանում, եւ այդ ամենն օգտագործվում է սփյուռքահայ ներդրողների դեմ։ Ես Նարեկ Հարթունյանի լուրը լսելով՝ զարմացա, եւ շատ զարմանալի եւ մեծ զուգադիպություն էր, երբ պարզեցի, որ իր եւ իմ հաշվապահական տնօրինություններով նույն հաշվապահական ֆիրման է գբաղվում, որի պատճառով այդքան մեծ ակտ գրեցին մեզ վրա։ Մենք պետք է Նարեկի հետ շարունակենք պարզաբանել, եւ մենք պետք է հասկանանք՝ ինչու, մեզ համար սա շատ մեծ զուգադիպություն է։

Սիրանույշ ՊԱՊՅԱՆ

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031