Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Ամբողջ այս ընթացքում ՀԱԿ-ն է եղել ժողովրդին զսպողը»

Հունվար 12,2012 11:31

Հատված ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանի հետ հարցազրույցից

– Հաշվի առնելով, որ այս ընտրություններն այդքան կենսական են իշխանությունների համար, հատկապես եթե նկատի ունենանք նաեւ ապագա նախագահական ընտրությունները, մտավախություն չկա՞, որ կարող են կոշտ մեթոդների դիմել կամ ատամները սրած պահել այն, ինչ ունեն։

– Ընտրությունն իրենցն Է։ Վերջին հաշվով, ժողովուրդը պետք Է որոշի դրա արձագանքը։ Եթե ամբողջ այս ընթացքում ՀԱԿ-ն է եղել ժողովրդին զսպողը, համբերության կոչ անողը, սահմանադրական կարգի տանողը, չեմ բացառում, ոք կարող Է գալ մի պահ, երբ այդ վերահսկողությունը, զսպելու մեխանիզմներն այլես չգործեն։ Այսինքն՝ ժողովուրդը դեմ դուրս գա ոչ միայն իշխանությանը, այլեւ Կոնգրեսին։ Վերջին հաշվով, չի կարելի ժողովրդին, ընդդիմությանն անընդհատ խոհեմության կոչել, երբ իշխանությունը խոհեմ չէ։ Երկրորդ՝ այս իշխանությունները գզվեցրել են ոչ միայն Հայաստանի ժողովրդին, այլեւ միջազգային կառույցներին՝ իրենց խաբելով, գցելով, ֆռռացնելով ու ժամանակ շահելով։ Միջազգային հանրությունը այս ոչ լեգիտիմ իշխանության վրա դրել էր մի քանի խնդիր՝ հայ-թուրքական սահմանի բացում, ԼՂ հարցի կարգավորում եւ այլն։ Խոստացել Էին, չեն արել։ Ժամկետներն ավարտվում են։ Այսինքն՝ քվոտավորված պաշտպանություն չեն ունենա նաեւ դրսից։

Հիմա իշխանությունները պետք Է որոշեն՝ կա՛մ արդար ընտրություններ անցկացնել եւ այդպես հաղթել, եթե, իհարկե, կարող են, կա՛մ արդար ընտրություններով հեռանալ՝ իրենց հետագա գործունեությունը որոշակիորեն ապահովելով։ Խնդիրն իրենցն Է։ Եվ, մասնավորապես, լուրջ փորձություն են առաջիկա տեղական ընտրությունները։ Իշխանություններին քննության հնարավորություն Է տրված՝ կա՛մ պետք Է ապացուցեն, որ ընտրությունների մասին իրենց մեծ-մեծ խոսելը ճշմարիտ Է. այդ դեպքում փետրվարի 12-ին տեղական ինքնակառավարման մարմինների արդար ընտրություններ կկայանան, կամ Էլ չեն կարողանա խոստումները կատարել, ամբողջ աշխարհին եւ ժողովրդին ցույց կտան, որ սուտասան, խաբեբա են, քամի անող են։

Սոնա ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

«Հայացք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031