Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կանանց միջադիրների հարցը՝ ՀՀ կառավարության նիստում

Հունվար 12,2012 11:12

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստի օրակարգում ներառել Է մի դարակազմիկ հարց։ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կներկայացնի կառավարության 2003 թվականի որոշումներից մեկում կատարվելիք մի փոփոխության նախագիծ։ Ըստ այդ փոփոխության՝ նախատեսվում Է քրեակատարողական հիմնարկներում պահվող կանանց հատկացվող հիգիենիկ պարագաների թիվը ամսական 5 հատից հասցնել 10 հատի. «…կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական հիմնարկներում պահվող կին դատապարտյալների անձնական հիգիենայի պատշաճ պահպանմամբ»,- նշված Է որոշման նախագծի հիմնավորման մեջ։ Պարզվում Է, կառավարությունը 6 տարի մտածել եւ հաշվարկել է, որ ամսական 5 հատ հիգիենիկ պարագան ՔԿՀ-ներում պահվող կանանց համար բավարար չէ։ «Ներկայումս կին դատապարտյալներին 1 ամսվա կտրվածքով տրամադրվում Է 5 հատ հիգիենիկ պարագա, որը չի բավարարում անձնական հիգիենայի պատշաճ պահպանմանը, քանի որ կանանց դաշտանային ցիկլը տեւում է 3-6 օր, եւ 5 հատ հիգիենիկ պարագաները չեն բավարարում»,- մանրամասնված է հիմնավորման մեջ։

Ուշագրավ Է նաեւ, որ կառավարությունը այս հաշվարկը կատարել է 2012 թվականի պետական բյուջեն ընդունելուց հետո, եւ հիմա անհրաժեշտություն է առաջացել արդեն իսկ ընդունված բյուջեում նոր ծախս ավելացնել։ Իսկ ընդհանուր ծախսը ամբողջ տարվա համար կկազմի, պինդ բռնվեք, 460 հազար 800 դրամ, կամ 1187 դոլար։ Յուրաքանչյուր «հիգիենիկ պարագան» կառավարությունը գնահատել Է 40 դրամ։ Իսկ կին դատապարտյալների թիվը, ըստ որոշման նախագծի, 192 Է։ Փաստորեն, եթե այս տարվա ընթացքում կին դատապարտյալների թիվը գոնե մեկով ավելանա կամ պակասի, ապա կառավարությունը ստիպված պետք Է լինի որոշման մեջ նորից փոփոխություն կատարել, եւ գործադիր մարմնի ողջ կազմը պիտի քննարկի չորս հատ միջադիրի հարց։

Թերեւս կառավարությունը շի կռահել, որ այս հարցը կարելի Էր քննարկել եւ լուծել ուրիշ կերպ՝ հիմար վիճակում չհայտնվելու համար։ Բայց քանի որ հարցի կապակցությամբ կառավարությանն է դիմել նաեւ «Կանանց ռեսուրսային կենտրոն» հ/կ-ն, հայրենի իշխանությունը պետք է բեմադրի այս հակահիգիենիկ շոուն՝ եվրոպաներին-բաներին ցույց տալու համար, թե ինչպես է նպաստում քաղաքացիական հասարակության կայացմանն ու ինչ շահագրգիռ արձագանք է ցուցաբերում հ/կ-ների բարձրացրած հարցերին։

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031