ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից տեղեկացանք, որ երեկ երեկոյան տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ մարզպետներն այս տարվա առաջին խորհրդակցությունն են անցկացրել եւ խոսել հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրից, նաեւ սերմնաբուծության եւ սերմարտադրության ծրագրի արդյունքներից: Երկրորդ ծրագիրը, ըստ նախարարության, ընդհանուր առմամբ հաջողությամբ է իրականացվում: Արագածոտնում, Արմավիրում, Գեղարքունիքում եւ Տավուշում, սերմացուի վերադարձելիության մակարդակը բավարար չէ:
Մարզպետները նախարարից հանձնարարություն են ստացել այս ոլորտում քայլեր ձեռնարկել, նաեւ մինչեւ հունվարի 16-ն ամփոփել տեղական բյուջեների կատարման աշխատանքները եւ արդյունքները ներկայացնել Տարածքային կառավարման նախարարություն: