Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում հանրապետության տարածքում

Հունվար 12,2012 10:46

Արտակարգ Իրավիճակների Նախարարությունը հաղորդում  է , որ  հանրապետության տարածքում  hունվարի 12-13-ին առանձին շրջաններում հնարավոր է թույլ տեղումներ, 15-ին` երեկոյան ժամերին, 16-ին շրջանների զգալի մասում սպասվում է տեղումներ, հարավային հովտային շրջաններում` թաց ձյուն: 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան 2-7մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը և 13-14-ին կնվազի 4-6, 15-16-ի գիշերը կբարձրանա 3-5, ցերեկը կնվազի 2-4 աստիճանով:

Երևանում hունվարի 12-13-ին  սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: 14-ին կդիտվի առանց տեղումների եղանակ: 15-ի երեկոյան ժամերին հնարավոր է տեղումներ,  16-ին սպասվում  է ձյուն:

Երևանի հունվարի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան`   11.10C (1967թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան`      -23.6 0C (1957թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան`   -3.8 0C

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել