Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արայ»-ի տիրոջ ինքնասպանության վարկածը հաստատեցին

Հունվար 12,2012 10:40

«Արայ» ընկերության սեփականատիրոջ մահվան գործով նշանակված բոլոր փորձաքննությունների եզրակացությունները պատրաստ են, ըստ որի՝ նախաքննական մարմինը հիմնավորված է համարել հնքնասպանության վարկածը։ Այդ մասին տեղեկացրին ոստիկանության լրատվական վարչությունից։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Արմեն Պետրոսյանի դիակը՝ աջ քունքի հրազենային վնասվածքով, գտել էին իր «BMW X-5» մեքենայի մեջ, Սեւան-Երեւան մայրուղուց դեպի Գետամեջ գյուղ տանող ճանապարհին։ Նախնական վարկածով եւս նշվում էր, որ Պետրոսյանն ինքնասպան է եղել, որը, սակայն, ըստ մամուլի հրապարակումների, ամենաանհավանական վարկածն էր, քանի որ դեպքի վայրը բոլորովին այլ ու հաստատ ոչ ինքնասպանության մասին եր վկայում։ Մասնավորապես, ատրճանակից քունքին կրակելու հետեւանքով արյան հետքերը հայտնվել էին հետեւի նստատեղին, ինչը գործնականում հնարավոր չէ, կամ, որոշ մասնագետների խոսքով, ինքնասպանության դեպքում ատրճանակը ձեռքում չէր կարող մնալ՝ այն էլ ծնկին հանգիստ դրված։

Դեպքից հետո՝ նախաքննության ընթացքում, նշանակվեց նաեւ դատահոգեբանական եւ դատահոգեբուժական փորձաքննություն, որով փորձ էր արվում պարզել՝ Արմեն Պետրոսյանը հոգեկանի հետ կապված խնդիրներ ունեցե՞լ է, թե՞ ոչ։ Չնայած մահվան պատճառը հաստատվել է, այնուամենայնիվ, ըստ ոստիկանության լրատվականի, նախաքննությունը դեռեւս շարունակվում է։

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031