Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմունիստներից Պարույր Հայրիկյանին՝ 40 հազար դրամ

Հունվար 12,2012 10:29

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 19-ին կայացրել է Պարույր Հայրիկյանն ընդդեմ կոմունիստներ Գեղամ Գալստյանի եւ Նորիկ Պետրոսյանի՝ պատվի, արժանապատվության եւ գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու պահանջների վերաբերյալ գործով վճիռը։ Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ մեր թերթը տպագրել էր երկու բանավիճող կողմերի՝ կոմունիստներ  Գեղամ Գալստյանի եւ Նորիկ Պեւորոսյանի ու ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հոդվածները։ Կոմունիստները տպագրած հոդվածներում իրենց վրդովմունքն էին հայտնել հունիսի 12-ին «Հայոց հարց» հաղորդաշարի ժամանակ Ստեփան Շահումյանի մասին Պարույր Հայրիկյանի հնչեցրած գնահատականների վերաբերյալ։ Այնուհետեւ պատասխան հոդվածով հանդես էր եկել Հայրիկյանը, եւ վերջում բանը հասել էր դատարան։ «Հրապարակը» եւս այս վեճում ճանաչվել էր պատասխանող, սակայն դատական պրոցեսի ընթացքում Հայրիկյանը հրաժարվեց «Հրապարակի» դեմ պահանջից։

Ըստ դատարանի վճռի, հայցը բավարարվել է մասնակի։ Եվ որքան էլ զարմանալի է, օրաթերթերից մեկի նկատմամբ կիրառված մեթոդն այս անգամ էլ է կիրառվել։ Դատարանը երկու կոմունիստներին պարտավորեցրել է դատական վեճի կողմ չհանդիսացող «Հրապարակ» օրաթերթում հերքում տպագրել, ինչպես նաեւ տպագրել վճռի եզրափակիչ մասը։ Այս վճռում միակ ուշագրավն այն է, որ վիրավորանքի եւ զրպարտության համար որպես փոխհատուցում պահանջվող 3 միլիոն դրամից դատարանը շատ չնչին գումար է բավարարել՝ ընդամենը 40 հազար դրամ. 20 հազարը՝ վիրավորանքի եւ նույնքան՝ զրպարտության համար։ Վճռով Պարույր Հայրիկյանից որպես պետական տուրք բռնագանձված գումարն ավելի մեծ Է (53 հազար 200 դրամ), քան վիրավորանքի եւ զրպարտության համար կոմունիստներից որպես փոխհատուցու գանձվածը։ Նշենք նաեւ, որ Հայրիկյանը սկզբում դրամական պահանջ չէր ներկայացրել, սակայն հենց առաջին նիստին վերջինիս ներկայացուցիչ Լեւոն Բաղդասարյանը 3 միլիոն դրամ պահանջեց կոմունիստներից։

Ավելացնենք, որ կոմունիստները պատրաստվում են բողոքարկել առաջին ատյանի որոշումը, ինչպես նաեւ հակընդդեմ հայց ներկայացնել նույն՝ վիրավորանքի եւ զրպարտության հոդվածով։ Ընդ որում, այդ հայցում նշէլ են նաեւ Հայրիկյանի՝ Հանրապետական կուսակցության եւ նրա ղեկավարի հասցեին արված վիրավորական արտահայտությունները եւ նրանից պատիվ են պահանջել նաեւ այդ արտահայտությունների համար։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031