Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սկանդալային ֆուտբոլիստը՝ ընդդեմ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի

Հունվար 12,2012 10:07

Ոչ վաղ անցյալում Ֆրանսիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնան, որ ֆուտբոլային աշխարհին քաջ հայտնի է որպես սկանդալային բազմաթիվ պատմությունների հեղինակ ու մասնակից, որոշել է ապրիլի վերջերին կայանալիք նախագահական ընտրություններում ձեռնոց նետել Նիկոլյա Սարկոզիին՝ առաջադրելով իր թեկնածությունը:
Նա արդեն նամակներ է ուղարկել երկրի մի քանի տասնյակ քաղաքապետերի, ինչը ոչ այլ ինչ է, քան ստորագրահավաք: Ֆրանսիայում գործող օրենքի համաձայն՝ որպես անկախ թեկնածու առաջադրվելու համար նրան հարկավոր է ստանալ իրենց պաշտոններում ընտրված 500 պաշտոնյայի ստորագրություն: «Լiberation»-ը այս առիթով նշում է, որ հաշվի առնելով Կանտոնայի ֆուտբոլային համբավը՝ դա միանգամայն իրականանալի գործ է:
Կանտոնայի այս մտադրությունը հայտնի է դարձել «Ոսկե գնդակի» հանձնման արարողության նախորդ օրը, երբ ֆուտբոլիստը հայտնվել է այնտեղ եւ հայտարարել, թե մտնում է մեծ քաղաքականություն եւ ցանկանում դառնալ ոչ ավել, ոչ պակաս՝ Ֆրանսիայի նախագահ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031