Այսօր գրեթե ամբողջ օրվա ընթացքում Հայաստանի կազմակերպությունների ռեգիստր «Սփյուռ» տեղեկատուի կայքն ու հեռախոսահամաներն անհասանելի էին: Կայքը բոլորովին չէր բացվում, իսկ երբ զանգահարում էիր ընկերություն, ինքնապատասխանիչը հայտնում էր, որ ընկերությունն աշխատում է գերծանրաբեռնված կամ պարզապես պետք է մի փոքր ուշ զանգել: «Սփյուռի» խափանման պատճառով շատ բնակիչներ տարբեր ընկերություններից հեռախոսահամարներ ճշտելու համար այլ միջոցների էին դիմել, օրինակ՝ զանգահարում էին «Առավոտի» խմբագրություն եւ խնդրում օգնել իրենց:
Արդեն աշխատանքային օրվա վերջում այդ խնդիրները հարթվեցին՝ ե՛ւ հեռախոսները, ե՛ւ կայքը դարձան հասանելի: «Սփյուռի» խափանման պատճառը տեխնիկական էր:
Անուշ ԽԵՉՈՅԱՆ