Անգլիայի մայրաքաղաքում հունվարի 9-ին մեկնարկած միջազգային օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, 2010 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող, 19-ամյա սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը բազմամարտում իր անվան դիմաց գրանցել է 84,2 միավոր եւ գրավել է 12-րդ տեղը: Այս արդյունքը ՀՀ վաստակավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի սանին Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք է տվել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ