Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռաֆիկ Պետրոսյանը նշեց իր նման եւս 3 պատգամավորի անուն (Տեսանյութ)

Հունվար 11,2012 21:15

100% համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ վերջին շրջանում բազմաթիվ քննարկումներ եղան: Ասուլիսների եւ քննարկումների ժամանակ, երբ խոսք էր գնում մեծամասնականով ընտրված իսկական, բանիմաց պատգամավորների մասին, որպես կանոն բոլորը նշում են 2 անուն` Ռաֆիկ Պետրոսյանի եւ Կորյուն Նահապետյանի: Այսօր Aravot.am-ը մեծամասնական ընտրակարգով անցած պատգամավորի խորհրդանշական կերպարներից մեկից` Ռաֆիկ Պետրոսյանից հետաքրքրվեց, թե բացի իրենցից հիշո՞ւմ է իր նման այլ գործընկերների, որոնք աշխատում են: Նա սկզբում դժվարացավ առանց ցուցակի անուններ տալ, հետո հիշեց 3 հոգու անուն` Գալուստ Սահակյանի, Էդուարդ Շարմազանովի եւ Գագիկ Մինասյանի. «Եթե էսպես դնենք ցուցակը նայենք, էնքան էլ ձեր ասած պատկերը չենք ստանա, որ 100 տոկոսով օլիգարխներ են»:

Ըստ պարոն Պետրոսյանի, կան բիզնեսմեններ, որոնք իրենց գյուղի բնակչության համար մի շենք են կառուցել եւ կարիքավորներին տվել. «Սա խրախուսելի բան է, եթե մարդն օգնում է իր համագյուղացիներին, կարիքավորներին»: Մեր հարցին` այդ շենքը չե՞ն կարող առանց մեծամասնականով ընտրվելու կառուցեն` պարոն Պետրոսյանը պատասխանեց, որ դա առանձին հարց է եւ պետք է Բարեգործության մասին օրենքում էլ ամրագրեն, որ ով ինչ անի` առանց ընտրակաշառքի վերածելու անի, այնպիսի բարեգործություն անի, որն ունեցել ենք Մանթաշովի օրոք:

Ռաֆիկ Պետրոսյանի խոսքերով` «Եթե Գյումրիից ընտրված պատգամավորները չլինեին, այս 10-15 տարվա ընթացքում նրանք չէին պայքարի եւ դժվար կլիներ Գյումրին վերականգնել: Նրանք շատ մեծ գործ արեցին` անընդհատ բարձրացնելով այդ հարցը, օրինագծեր մշակելով: Այնպես որ մարզերից ընտրված պատգամավորներից շատերն իրենց մարզերի հարցերը բարձրացնում են: Օրինակ, «Ջերմուկ գրուպի» ղեկավարը` Աշոտ Արսենյանը բարձրացրեց մի հարց` Ջերմուկում 20 տարի անտառները չէին սրսկվել, մլակը ուտում էր ժողովրդին, հանգստացողներին, նա օգնեց պետությանը` անտառները սրկսկվեցին, այս 2 տարի է` արդեն հնարավոր է քայլել Ջերմուկում: Ես քանի՞ օրինակ բերեմ, որ իրոք մարզերից ընտրված պատգամավորները պատասխանատվություն են զգում եւ զբաղվում են իրենց մարզի վիճակի բարելավմամբ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031