Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարարներն ափոսոսում են 2 կոպեկ ավելի ծախսել, որ հաշմանդամ մարդկանց համար հարմարեցված միջավայր ստեղծեն

Հունվար 11,2012 21:13

Հաշմանդամ մարդիկ Հայաստանում չեն կարողանում իրենց համար աշխատանք գտնել, հաճախ ոչ այն պատճառով, որ նման աշխատանք չկա, այլ նրա համար, որ գործատուները չեն ցանկանում մի երկու կոպեկ ավելի ծախսել եւ այդ մարդկանց համար հարմարեցված միջավայր ստեղծել։ Կան բացառություններ, երբ հաշմանդամ անձն ինքն է հարմարվել եղած միջավայրին եւ գտել իր համար աշխատանք։ Մնացած դեպքերում նրանք ստիպված են պարզապես նստել իրենց տանը եւ բավարարվել պետության տված կենսաթոշակով, չնայած նրան, որ ցանկություն եւ հնարավորություն ունեն աշխատելու:

Հակառակ դրան, Լեհաստանի կույրերի միավորումը հետաքրքրված է Հայաստանի տեսողական խնդիրներ ունեցող մարդկանցով եւ նրանց խնդիրներով, քանի որ իրենք իրենց երկրում այս խնդիրներն արդեն հաղթահարել են: Լեհերը  «Հանգրվան» բարեգործական հ/կ-ի հետ այստեղ սեմինարներ են անցկացրել, որպեսզի տեսողական խնդիրներ ունեցող մարդիկ սովորեն ինքնուրույն տեղաշարժվել, հիգիենային հետեւել, ճաշ պատրաստել, երեխային խնամել: Խնդիրն այն է, որ այս երկու կազմակերպությունները մեր երկրում ոչ մի տարածք չունեն եւ չեն կարողանում ծրագրի հաջորդ փուլերն էլ իրականացնել, որոնք կնպաստեն այդ մարդկանց աշխատանքի տեղավորման եւ այլ տիպի հմտություններ ուսուցանելու գործում:

Անուշ ԽԵՉՈՅԱՆ

Նյութն ամբողջությամբ կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031