Երեկ «Առավոտի» հետ զրույցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը ասաց, որ Քաջարանի գյուղապետի եղբայրը 2008թ.-ին մոլիբդենի գողության համար դատապարտվել է եւ հիմա ազատազրկված է: Այսօր Քաջարանի գյուղապետից փորձեցինք ճշտել լուրի իսկությունը.
– Պարոն Աթայան, ճի՞շտ է, որ Ձեր եղբայրը 2008 թվականին մոլիբդենի գողության համար դատապարտվել է:
– Իմ եղբայրը գողություն չի արել, իր մասնաբաժին մոլիբդենից մի փոքր վերցրել է, ինքը իրեն հասանելիք փայը վերցրել է: Ինքը քաջարանցի է:
– Բա հիմա ինչի՞ է նստած:
Կարդացեք նաև
–Իր անձնական փայ մոլիբդենը վերցրել է՝ դրա համար: