Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վրաց պաշտոնյան հերքել է լուրը Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցու հրդեհի մասին

Հունվար 11,2012 17:49

Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավար Թեմուր Գիորգաձեն այսօր «իրականությանը չհամապատասխանող» է անվանել տեղեկատվությունը Թբիլիսիի հայկական Սուրբ Նշան եկեղեցում տեղի ունեցած հրդեհի մասին:

Ինչպես հաղորդում է GHN գործակալությունը, Թեմուր Գիորգաձեն ասել է, որ եկեղեցում հրդեհի բռնկման մասին լուրեր էին ստացվում երկու օր շարունակ: Իր խոսքերով, առաջին դեպքում հրդեհը եկեղեցուն կից ներքնահարկում էր, իսկ երկրորդ դեպքում` եկեղեցու մոտ գտնվող աղբն էր այրվում:

«Իսկապես, կանչեր էին եղել հարակից տարածք, որտեղ աղբ է այրվել: Սակայն դա եկեղեցուն վնաս չի հասցրել: Մենք մաքրման աշխատանքներ ենք իրականացրել, եւ ներկա պահին տաճարին ոչինչ չի սպառնում», – ասել է Գիորգաձեն:

 Մեդիամաքս նշում է, որ ՀՀ մշակույթի նախարարությունն այսօր հայտնել է, որ Թբիլիսի է գործուղել մասնագիտական հանձնախումբ` հունվարի 9-ի գիշերը Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցում բռնկված հրդեհի հանգամանքները տեղում ուսումնասիրելու համար: Նախարարությունը հայտնել էր, որ եկեղեցում բռնկված հրդեհը մարելու ընթացքում փլուզվել է հուշարձանի հարավարեւելյան սյունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել