Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կադրային փոփոխություններ ԴԱՀԿ-ում

Հունվար 11,2012 17:43

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության  գնդապետ Միհրան Պողոսյանի հրամանով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի են ունեցել մի շարք  կադրային փոփոխություններ:

Մասնավորապես, ծառայության  Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի  պետ, արդարադատության փոխգնդապետ Ալբերտ Նազարյանը փոխադրման կարգով նշանակվել է Վայոց Ձորի մարզային բաժնի պետի պաշտոնում: Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի պետ է նշանակվել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն  բաժնի պետի տեղակալ, արդարադատության  փոխգնդապետ Արթուր Հակոբյանը: ԴԱՀԿ ծառայության ղեկավարի հրամանով Երևան քաղաքի ալիմենտի բռնագանձման բաժնի պետի տեղակալ, արդարադատության մայոր Գագիկ Գասպարյանն ազատվել է աշխատանքից, իսկ Տավուշի մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Ջիվան Մաճկալյանը փոխադրման կարգով  նշանակվել է Երևան քաղաքի ալիմենտի բաժնի պետի տեղակալի պաշտոնում: Միհրան Պողոսյանի մեկ այլ հրամանով Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն  բաժնի պետի տեղակալ, արդարադատության մայոր Վահագն Ֆահրադյանը նշանակվել է Տավուշի մարզային բաժնի պետ: Երևան քաղաքի պետական եկամուտների կոմիտեի հայցերով բռնագաձումների բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Ալեքսանդր Մուշեղյանը նշանակվել է նույն բաժնի պետի  տեղակալի պաշտոնում:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնական, արդարադատության մայոր Մուշեղ Խաչատրյանն ազատվել է աշխատանքից`այլ աշխատանքի տեղափոխվելու կապակցությամբ: Միհրան Պողոսյանի մեկ այլ  հրամանով իրավաբանական բաժնի  առաջատար խորհրդատու, արդարադատության լեյտենանտ Աշոտ Տեր-Գրիգորյանը նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնական:

ԴԱՀԿ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել