Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ես գեյ չեմ, պարզապես սիրում եմ տղամարդկանց մարմիններին նկարել»

Հունվար 11,2012 17:43

«Ես այլասերված չեմ, բայց սիրում եմ դաջվածքներ անել մարմնի ամենաինտիմ հատվածներում, նույնիսկ այն մասերում, որը հայերի գիտակցութան մեջ չի տեղավորվում»- Aravot.am-ի հետ զրույցում ասում է Ալեքսը, որը սիրում է նկարել տղամարդկանց մարմինների վրա:

Գեյշաներ, վիշապներ, հրեշտակներ, էրոտիկ տեսարաններ, Կամասուտրա. այս ամենը նկարիչ Ալեքսի ձեռքով պատկերվում է մարդկային մարմինների վրա:

«Tattoo-ն, ինչպես եւ ստրիպտիզը՝ արվեստ է, չնայած երկուսն էլ հայերի դեպքում անընդունելի է. ստրիպտիզ պարող աղջիկը միշտ պոռնիկ է, իսկ մարմնի վրա tattoo ունեցողը դուրս ընկած: Ափսոս, սա է մեր ազգի մտածելակերպը: Թվում է, թե քաղաքակրթվել ենք, եվրոպականացվել, բայց իրականում այդ ամենը մեզ միայն թվում է»:

Մեր զրուցակիցը հավաստիացնում է՝ «Սիրում եմ տղամարդկանց մարմիններին նկարել, բայց չկարծեք թե գեյ եմ, պարզապես տղամարդու մարմինն ավելի մեծ է ու նրանք, ի տարբերություն կանանց, մեծ պատկերներ են ուզում, իսկ ես պաշտում եմ մեծ աշխատանքները»- նշում է Ալեքսն ու հավելում, որ tattoo ունենալը մեղք չէ, իսկ այն կրողի հասցեին չարախոսելը՝ տգիտություն է:

Նյութն ամբողջությամբ՝ տպագիր «Առավոտում»

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031