Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղողը 2011-ին, փողը` 2012-ին

Հունվար 11,2012 17:36

Տավուշի մարզպետարանի տվյալով, 2011 թվականին մարզի գինու եւ կոնյակի գործարանները ընդհանուր առմամբ մթերել են 8011 տոննա խաղող: Դրանից 1500 տոննան ընդունել է «Իջեւանի գինու եւ կոնյակի գործարան» ՓԲԸ-ն: Խաղողը մի քանի ամիս առաջ են ընդունել, սակայն այս գործարանում ընդունված բերքի դիմաց դեռեւս չեն վճարել գյուղացիների մի մասին: Իջեւանի գինու եւ կոնյակի գործարանի տնօրեն Ատոմ Եգորյանը չցանկացավ պատասխանել այն հարցին, թե ընդունած բերքի որ մասի համար իրենք դեռեւս գումարը չեն վճարել, ասելով միայն, որ խաղող մթերած անձանց հետ ունեն պայմանագրեր եւ գումարները վճարում են դրանցում նշված ժամկետներում:

Պարոն Եգորյանն ասաց նաեւ, որ իրենք Տավուշից զատ հումք են ընդունել նաեւ Եղեգնաձորում եւ Արարատյան դաշտում: Նրան հիշեցրի որ Տավուշի մարզում առավել շատ խաղող մթերած «Երևանի կոնյակի գործարան» ընկերության Բերդի մասնաճյուղը, «Բերդավանի գինու գործարան» ընկերությունը, Երեւանի շամպայն գինիների գործարանի Դեբեդավանի մասնաճյուղն ընդունած բերքի դիմաց ժամանակին վճարել են խաղողագործներին: Տնօրենն էլ հակադարձեց, թե իրենք ընդունել են նաեւ այն հումքը, որը հրաժարվել են ընդունել «Երեւանի կոնյակի գործարանի» Բերդի մասնաճյուղում:

Իսկ իջեւանցիները դժգոհում են նաեւ, որ Երեւանում զանազան միջոցառումների հովանավոր «Իջեւանի գինու եւ կոնյակի գործարան» ՓԲԸ-ն զլանում է Իջեւանի գինու գործարանի հսկա շենքի գլխին, միջպետական ճանապարհի եզրին, մի քանի լամպ տեղադրել, ինչի պատճառով Տավուշի մարզկենտրոնի հարավային մուտքը գիշերները խավարի մեջ է հայտնվում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031