Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Սարգսյան. Ամեն ինչ ավելի լուրջ կլինի, եթե պաշտոնապես հաստատվի այդ լուրը եւ օրակարգը հրապարակվի

Հունվար 11,2012 17:04

Օրերս «Ռեգնում» գործակալությունը` հղում անելով իր լավատեղյակ աղբյուրներին, տեղեկատվություն տարածեց, որ Սոչիում, հունվարի 23-24-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կհյուրընկալի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին: Պաշտոնական աղբյուրները դեռեւս չեն հաստատում, սակայն չեն էլ հերքում սույն տեղեկատվությունը:

Aravot.am-ի հարցին` եթե այնուհանդերձ նախագահների հանդիպումը կայանա, դրանից ինչ-որ սպասելիքներ կա՞ն, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանն ասաց. «Եթե անգամ նման բան էլ կա, դեռ պարզ չէ, թե հանդիպման նպատակը որն է, թեման որն է: Հետեւաբար, ինչ սպասելիքների մասին կարող է խոսք լինել: Կարծում եմ, որ ամեն ինչ ավելի լուրջ կլինի, եթե իրենք գոնե հաստատեն հնարավոր հանդիպման մասին լուրերը եւ քննարկվելիք հարցերի օրակարգը հրապարակեն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031