Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն դա՞ս է առել Իջեւանի պարտությունից

Հունվար 11,2012 17:00

Փետրվարի 12-ին Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղում կկայանան համայնքի ղեկավարի  ընտրություններ: Հունվարի 8-13-ը թեկնածուները պետք է գրանցման համար  փաստաթղթեր ներկայացնեն Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով (կենտրոնը` Նոյեմբերյան): Հունվարի 11-ի դրությամբ, գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացրել էր միայն 2008 թվականից համայնքը ղեկավարող, հանրապետական Հայկ Քամալյանը: Նրա թեկնածությունն առաջադրել է ՀՀԿ Իջեւանի շրջանային կազմակերպությունը: 55-ամյա

Հայկ Քամալյանը մեր զրույցում ասաց, որ ապավինում է համագյուղացիների աջակցությանը, քանի որ  կանգնած է նրանց կողքին, գյուղապետի աշխատանքից զատ, որպես շինարար եւ եռակցող, մշտապես օգնել է համագյուղացիներին: Խաշթառակում գործող գյուղապետի թեկնածության առաջադրումը ՀՀԿ-ի կողմից հավանաբար պայմանավորված է  նրանով, որ նախկին գյուղապետ, այժմ  գյուղապետի հավանական թեկնածու Արթուր Վանեսյանը նույնպես ՀՀԿ անդամ է: Հավանաբար, իշխող կուսակցությունը ցանկանում է հստակ ցույց տալ իր դիրքորոշումը:

Բացի այդ, սպասվում է, որ գյուղապետի թեկնածու կառաջադրվի նաեւ ԲՀԿ անդամ Անդրանիկ Վիրաբյանը:

Կարելի է կարծել, որ հանրապետականները դաս են առել նոյեմբերի 13-ին Իջեւանում  կրած պարտությունից: Հիշեցնեմ, որ այդ ժամանակ ՀՀԿ անդամ, նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանն ինքնաառաջադրվել էր, հանրապետականը նրան գործնականում չսատարեց ու նա պարտվեց ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031