Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյանը իր մասին . Ցանկանում էր դառնալ սեյսմոլոգ, ծնողները՝ իրավաբան, բայց դարձավ երկրաֆիզիկ

Հունվար 11,2012 17:00

Այսօր մեր ժամադրությունը ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հետ էր: «Առավոտ երիտասարդականը» նրա  հետ պայմանավորվածություն չուներ: Զրույցը կայացավ  լրագրողների հետ հանդիպումից հետո: Խոսեցինք իր երիտասարդության տարիներից, նաեւ իմացանք նրա կարծիքը այսօրվա երիտասարդության մասին:

 

Ծնվել է Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում: Այսօր մեծ հաճույքով է հիշում իր երիտասարդական  տարիները: Դրանք անցել են բուռն ու հետաքրքիր: Ունի մանկության ընկերներ, որոնց հետ մինչեւ օրս կապ կա: Ամեն անգամ իր ծննդավայր գնալիս հանդիպում է նրանց. «Պարտադիր պայման է դարձել»,- պատգամավորն է ասում: Հենց այդ ընկերներով էլ արեն են իրենց խենթություններն ու արկածները: 1992, 1993 և 1994 թվականները, երբ պատերազմ էր, դժվար է եղել, բայց Ստեփան Սաֆարյանի լուսավոր հիշողությունները կապված են հենց այդ ժամանակաշրջանի հետ: Հիշում է` այդ թվականներին է, որ ընկերների հետ հաճախ գտնվել է դիրքերում, օգնել է մարտիկներին: Իր կյանքը համարում է շատ անկանխատեսելի: Մասնագիտության ընտրությունը շատ հետաքրքիր է եղել: 1988 թվականի երկրաշարժից հետո որոշել է դառնալ սեյսմոլոգ: Ընտանիքն էլ ցանկացել է, որ դառնա իրավաբան: Ստեփան Սաֆարյանը դեմ է եղել ու ընդունվել է Երևանի պետական համալսարանի Երկրաֆիզիկայի բաժին: Ասպիրանտուրա չդիմելու պատճառով  ընդունվել է Կառավարման ակադեմիա: Այդ տեղից կյանքի ընթացքը փոխվել է և նա կամաց-կամաց մտել է քաղաքականություն: Անգամ մտքով չի անցել, որ մի օր կդառնա քաղաքական գործիչ:  Համալսարանական տարիներին շատ է սիրել հաճախել դիսկոտեկներ, կինո ու զբաղվել է գրեթե ամեն ինչով:
«Առաջին ժամադրությունը եղել է համալսարանի հետեւի սրճարանում: Ճիշտ է, այդ օրը չուղեկցվեց խոստովանությամբ: Այն եղավ որպես առաջին հանդիպում: Աղջիկը մեր համալսարանից էր»,- ասում է պատգամավորը: Իրենց սերնդի ու այսօրվա սերնդի տարբերությունը համարում է մտածողությունը: Այսօրվա երիտասրդներն  ավելի  ազատ են մտածում քան իրենք: Տխրում է, որ նրանք չեն ստանում հոգևոր ու մշակութային սնունդ: Ինչո՞վ է զբաղվելու քաղաքականությունից հետո ,չի փորձում կանխամտածել, թողնում է ապագայի հույսին:
Հունվարի 11-ը նշվում է որպես Շնորհակալության օր, Ստեփան Սաֆարյանն էլ շնորհակալ է իր ծնողներից շնորհակալ է նաև այն մարդկանց, ում շնորհիվ կա այնպիսին, ինչպիսին հիմա է:

 

 

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031