Լրահոս
Օրվա լրահոսը

Շնորհակալություն են հայտնում Խորեն Լեւոնյանը, Ռուբեն Հախվերդյանը, Նունե Եսայանը, Հրաչ Մուրադյանը, Հրանտ Թոխատյանը եւ Ալլա Լեւոնյանը

Հունվար 11,2012 16:46

 

Այսօր ջերմ ժպիտների, բարության օր է, բոլորս երախտագիտության եւ շնորհակալության խոսք պետք է հայտնենք իրար: Աշխարհն  է այդպես որոշել,  Շնորհակալության օրը միջազգային տոն է:

Դերասան, հեռուստահաղորդավար Խորեն Լեւոնյանը շնորհակալություն է հայտնում ծնողներին, որ նրանք կան: Ասում է՝ շատ ուրախ է, որ հենց նրանք են իր ծնողները: Երգչուհի Նունե Եսայանը զարմացավ, երբ մենք ցանկացանք իմանալ՝ ու՞մ  կուզեր շնորհակալություն հայտնել, հարցրեց՝ պարտադի՞ր է անձ լինի եւ պատասխանեց. «Շնորհակալություն ճակատագրին նրա համար, ինչ ունեմ»: Հեղինակային երգի կատարող Ռուբեն Հախվերդյանը հարցն ընդունեց  ջերմությամբ, ասաց՝ ինչ լավ հարց է. «Շնորհակալություն «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանին, որ սկզբունքային է եւ որ կարողանում է իր թերթը երկար տարիներ աշխատացնելով՝ պահել միշտ օբյեկտիվ եւ ոչ տենդենցիոզ, շնորհակալություն «Շողակաթ» հեռուստաընկերությանը, Մանյա Ղազարյանին, որ գրագետ հաղորդումներ ունի»,- ասում է երաժիշտը: Դերասան Հրանտ Թոխատյանը իր «մեծ» շնորհակալությունը հայտնում է ծնողներին, Աստծուն. «Ամեն ինչի համար»,- ասում է դերասանը: «Բոլորին եմ հայտնում շնորհակալությունս, բոլոր այն մարդկանց, ովքեր շարունակում եմ մնալ մարդ»: Հաղորդավար, շոումեն Հրաչ Մուրադյանն էլ  այսպես է շնորհավորում Շնորհակալության օրը:

Երգչուհի Ալլա Լեւոնյանն էլ ասում է, չգիտի ինչպես պատասխանել այդ «դրական» հարցին, ու՞մ առաջինը շնորհակալ լինել, բայց անմիջապես կողմնորոշվում է. «Ինչպե՞ս կարելի է շնորհակալ չլինել ծնողներիս, որ նրանք կան, ամուսնուս,  որ ընդունում եւ հասկանում է իմ զբաղվածության պատճառները, ընկերներիս, որ միշտ կողքիս են: Շնորհակալ եմ կյանքին, որ հայ եմ, տարբեր երկրներում լինելով՝ հասկացել եմ, որ իսկապես լավ է, որ հայ ենք, երանի մութ անկյուններն էլ վերանային, շնորհակալություն ձեզ, որ այս հարցը տվեցիք եւ տրամադրությունս բարձացրիք»:

 

Հարցիս պատասխանողներին անչափ շնորհակալ՝ Հռիփսիմե  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031