Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզում պաշտոնանկություններ կլինե՞ն

Հունվար 11,2012 16:21

Անցած տարվա հուլիսի 28-ին Լոռու մարզպետ նշանակված Արթուր Նալբանդյանը պաշտոնավարման առաջին օրվանից մի քանի անգամ ու տարբեր առիթներով ասել է. «Կադրային ջարդ չեմ անելու, բայց աշխատանքի մեջ թերացողներին չենք խնայի»:

2012-ի առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ մարզպետն իր դժգոհությունն արտահայտեց վարչությունների աշխատելաոճից, նշելով, որ նրանց աշխատանքը ձեւական բնույթ է կրում: «Վարչական եւ ֆինանսական ստուգումները լրիվ ձեւական են, մեր հանձնաժողովը  որ մտնում ա ինչ որ մի կառույց ստուգելու, էդ մարդիկ պետք է ինչ-որ չափով զգաստանան, չէ՞, Ֆիննախն ու վերստուգիչը գալիս են, լրիվ դողում են, մարզպետարանն է գնում, քեֆ, ուրախություն, ուրիշ ոչ մի բան»,- ասել է Արթուր Նալբանդյանը:

Մարզպետը նկատել է, որ բացթողումները շատ են հատկապես կրթության ոլորտում, պետք է լուրջ վերահսկողություն իրականացնել: Դպրոցներում խորհուրդների աշխատանքը ձեւական է, տնօրենի եւ մանկավարժների ընտրություններն անձնավորված. «Տնօրենն ում ուզի՝ կընտրի, ում ուզի՝ չի ընտրի, շատ դեպքում էլ տնօրենը, չգիտես ինչի, մրցույթը ոնց ուզի կանցկացնի, հետո էլ կասի մարզպետարան պիտի ներկայանամ, թե ում ներկայանում, ես էլ չգիտեմ», – մի առիթով զարմացել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Այս ամիս նախատեսված է Լոռու մարզի խորհրդի այս տարվա առաջին նիստը: Մարզում խոսում են, որ լինելու են պաշտոնանկություններ:

 

Նելլի ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031