Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արամեի համար մի տղայի եմ ծեծել»

Հունվար 11,2012 15:42


Հոգեբանները պնդում են, որ ֆանատիզմը  հիվանդություն է, սակայն շատերն են, որ չեն համաձայնում նման դիտարկման հետ: Անահիտը նրանցից մեկն է, ինչպես ինքն է ասում, պաշտում է Ժասթին Բիբերին. «Ի՞նչ կա հիվանդության, եթե դու մեկին անկեղծ սիրում ես: Հիմա, որ դուք սիրում եք ձեր եղբորը, մամային էդ ֆանատիզմա՞: Ջասթինն իմ համար ամեն ինչ ա, օրս սկսվում և վերջանում ա իրա երգերը լսելով, ամբողջ սենյակս իրա պաստառներն են: Ճիշտ ա, մամաս ջղայնանում ա, բայց դե արդեն սովորել ա»:
15- ամյա Աշխենն էլ պատրաստ է Արամեի համար ամենախենթ արարքներին. «Կանեմ ամեն ինչ, եթե իմանամ, որ ինքը կուրախանա: Իրա վերջին համերգին մամաս չէր թողնում գնայի ու գումար չէր տալիս տոմսի համար, ես էլ ասացի, որ ուզում եմ ինձ շալվար առնել, գումարը վերցրեցի ու Արամեիս համերգի տոմսն առա, հետո, ինչքան ուզում էր, թող ջղայնանար»: Ռիմայի համար էլ Արամեն, ինչպես ասում է ինքը, իր կյանքի իմաստն է, ում համար պատրաստ է ամեն ինչի: «Անգամ մի տղայի եմ ծեծել մի անգամ, ով Արամեի հասցեին վատ բան ասաց, այնպես բրդեցի ընկնում էր երկրորդ հարկից»,- հիշում է Ռիման:
Սոնան նմանատիպ վարքը համարում է անսովոր. «Իհարկե, կարող են լինել մարդիկ, որոնց դու սիրես, լսես, անգամ մտածես իր մասին, սակայն ինչ-որ անընդունելի արարքներ անես կամ աստվածացնես,  չեմ ընդունում, կարծում եմ` տարիքային ինչ-որ երևույթ է, որը ժամանակի ընթացքում կանցնի, սակայն այն չպետք է թույլ տալ, որ զարգանա ու ազդի հոգեբանության վրա»:
Ռուզաննան էլ հիշում է` Անդրեի մոլի երկրպագուն էր, զանգում էր, ձայնը լսում ու անջատում. «Հիմա, որ հիշում եմ, ծիծաղս է գալիս: Ամեն օր զանգում էի ու չէի խոսում: Մի անգամ էլ, երևի հայրն էր պատասխանել զանգիս, ասեցի Անդրեին կփոխանցեք, որ գժվում եմ իրա համար: Շատ ծիծաղելի ա: Փոքր էի, դա էլ է նորմալ»:

Ժամանակին Անդրեյ Գուբինի երկրպագու` Լիլիթ Սարգսյան  🙂


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031