Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գնաճի պատճառը միրգն ու բանջարեղե՞նն են

Հունվար 11,2012 14:36

Նախորդ տարվա դեկտեմբերին, նոյեմբեր ամսվա համեմատությամբ, պարենային ապրանքների գները 4.8%-ով աճել են: Այսօր «Հենարան» ակումբում նման տվյալներ հայտնեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:

Նա ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու 2011-ի գնագոյացման եւ գնաճի ցուցանիշները: Պարոն Մարտիրոսյանը գնաճը պայմանավորեց մրգի, բանջարեղենի եւ կարտոֆիլի թանկացմամբ: Նախորդ տարվա նոյեմբերի համեմատ, դեկտեմբերին ծաղկակաղամբի գինը 1.5%-ով բարձրացել է, սունկը 6.8%-ով է թանկացել, կարտոֆիլի գինն էլ բարձրացել է 2.3%-ով, մսամթերքի գներն աճել են 0.2-3.5%-ով:

Պարոն Մարտիրոսյանի տվյալներով, գնանկում է նկատվել սխտորի՝ 1.7% եւ շաքարավազի՝ 1.2% մասով:

Բանախոսը նշեց, որ նախորդ տարվա համեմատ` հաշվարկի գործակիցները փոփոխվել են, եւ կենսապահովման նվազագույն զամբյուղի ցուցանիշները կարող են համադրվել միայն 2010 թ. 4-րդ եռամսյակի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031