Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Գեւորգ Վարդանյանը «եղել է փայլուն հատուկ գործողությունների մասնակից»

Հունվար 11,2012 14:03

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն այսօր հայտարարել է, որ նախօրեին կյանքից հեռացած Գեւորգ Վարդանյանը «եղել է հայրենական արտաքին հետախուզության պատմության մեջ մտած փայլուն հատուկ գործողությունների մասնակից»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, ՌԴ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Գեւորգ Վարդանյանի տիկնոջը` Գոհար Վարդանյանին:

 «Անկեղծորեն կիսում եմ Ձեր ընտանիքի մեծ վիշտը: Կյանքից հեռացավ Գեւորգ Վարդանյանը` լեգենդար հետախույզ, իր երկրի իսկական հայրենասերը, վառ եւ  արտակարգ անձնավորություն: Նա եղել է փայլուն հատուկ գործողությունների մասնակից, որոնք մտել են հայրենական արտաքին հետախուզության պատմության մեջ: Գեւորգ Վարդանյանի վախճանն անփոխարինելի կորուստ է իր հարազատների եւ բոլոր նրանց համար, ովքեր ճանաչում եւ գնահատում էին այդ հիանալի մարդուն», – ասվում է հեռագրում:

ԽՍՀՄ հերոս Գեւորգ Վարդանյանը վախճանվել է հունվարի 10-ին Մոսկվայում` 88 տարեկան հասակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել