«Մի շնացի՛ր, մի գողացի՛ր, մի սպանի՛ր»,- սրանք Աստծո պատվիրանների մի մասն են: Սպանությունը, թերեւս հանցագործություններից ամենածանրն ու ամենադատապարտելին է: Ի՞նչ եք կարծում, ինքնասպանությունն էլ է համարվում հանցագործություն ու նույնքան դատապարտելի է, որքան սպանությունը: Մինչեւ այս հարցին պատասխանելը, հիշեք, որ ինքնասպանությունը չի ընդունվում ոչ եկեղեցում և ոչ էլ Աստծո կողմից: Ինքնասպանության ու դրա հետևանքների մասին տարբեր մարդիկ ունեն տարբեր կարծիքներ: Ոմանք ինքնասպանությունը համարում են մահվան բնական ձեւերից մեկը ու դրանում ոչ մի դատապարտելի բան չեն տեսնում:
Չէ՞ որ դա իրենց կյանքն է ու իրենք դրա հետ կարող են վարվել այնպես, ինչպես իրենք են ուզում: Ու ինչքան էլ զարմանալի հնչի, բայց կարծիք կա, որ ինքնասպանությունն ունի իր առավելությունը՝ կարող ես կյանքին հրաժեշտ տալ այն ժամանակ, երբ կցանկանաս: Ոմանք էլ գտնում են, որ դա վախկոտ, թույլ ու չպայքարող մարդու արարք է: Ի՞նչ եք կարծում, լինում են դեպքեր, երբ ամենաճիշտ ու ամենահեշտ տարբերակն ինքնասպանությունն է: Իսկ երբևէ մտածե՞լ եք, թե ինչ են զգում կամ մտածում այն մարդիկ, որոնք գիտեն, որ մի քանի վայրկանից իրենք մեռնելու են: Վախենու°մ են: Զղջու°մ են: Մտածո՞ւմ են, թե ինչն են կիսատ թողել, թե՞ ընդհանրապես չեն մտածում: Չէ՞ որ մտածող ու հավասարակշռված մարդը չի գնա այդ քայլին:
Վերջին ժամանակներս Հայաստանում ինքնասպանության են դիմում երիտասարդներն ու դեռահասները: Այդ արարքի հիմնական պատճառներից են դժբախտ սերը, սոցիալական ծանր վիճակը, վերջերս նաեւ դա անում են տարբեր կազմակերպությունների ազդեցության տակ: Ինքնասպանությունը երբեմն մարդու համար լինում է ինչ- որ մեղքից ազատվելու միջոց: Ու, ինչպես հոգեբաններն են վկայում, մարդկանց 80 տոկոսը գոնե 1 անգամ մտածել է ինքնասպանության մասին: Բայց մի՞թե կարելի է վերջ տալ այն գեղեցիկ ու թանկ երեւույթին, որը կոչվում է «կյանք», երկրային կյանք մի՞թե չեք կարող ամենադժվար իրավիճակում անգամ գտնել ելք ու պայքարել, միթե ավելի հեշտ է մեռնել, քան ապրել ու պայքարել:
Բայց, եթե, այնուամենայնիվ, կարծում ես, որ քո միակ փրկությունը դա է ու այլ ելք չունես, մի րոպե՝ ավել չէ, մտածիր այն մարդկանց մասին, որոնք քեզ սիրում են: Չէ՞ որ մեզ բոլորիս դեռ մանկուց սովորեցնում են եսասեր չլինել: Մտածիր, որ նրանք ամբողջ կյանքում իրենց մեղադրելու են, որ չեն կարողացել ետ պահել քեզ այդ քայլից: Դու «կգնաս» ու ինչպես դու ես կարծում, կազատվես տանջանքներից, իսկ ապրողները կշարունակեն տառապել ու ողջ կյանքը սգալ քո մահը: Նրանց կյանքի ուղեկիցը կդառնա մեղքի զգացումը: Այդ քո քայլով դու նրանց կթողնես մի շարք անպատասխան հարցեր ու «եթե»- ով սկսվող բազմաթիվ նախադասություններ:
Ու եթե մտածես այս ամենի մասին ու հասկանաս, որ պատրաստ ես այդքան մեծ ցավ պատճառել այն մարդկանց, որոնք քեզ համար թանկ են, ուրեմն արա այն, ինչի իրավունքը չունես, բայց ուզում ես անել:
Հ.Գ. և, ի վերջո, հիշեք, որ կյանք տալու և վերցնելու մենաշնորհը պատկանում է միայն Աստծուն: Ապրե՛ք ձեզ բաժին ընկած կյանքը՝ իր լավ ու վատ, իր տխուր ու երջանիկ օրերով: Ապրե՛ք ու վայելե՛ք երկնքից ձեզ ուղարկած հրաշքը: Ապրե՛ք… չէ ՞որ կյանքը շատ գեղեցիկ է:
Հասմիկ Գասպարյան
ԵՊՄՀ_ի կուլտուրայի ֆակուլտետի հեռուստալրագրության բաժնի ուսանողուհի
«Առավոտ երիտասարդականի» «ՈւԽ» բաժինը ոչ մի կապ չունի համալսարանական ուսանողական խորհուրդների հետ, «Ուսանողի խոսք» բաժինն է, որտեղ մեր լսարանը հնարավորություն ունի արտահայտվելու իրեն մտահոգով հարցերի շուրջ: Այստեղ կարող եք սիրել, դժգոհել, չարանալ, բարիանալ, կարեկցել, օգնել, շնորհակալ լինել եւ այլն…
Սպասում ենք Ձեր խոսքին` «Առավոտ երիտասարդական» ([email protected])