Կուլտուրիզմով զբաղվում են թե տղամարդիկ, թե կանայք: Առաջինների մարմինը ոմանց հիացմունքն է առաջացնում, ոմանց` զզվանքը: Բայց եթե փչած մարմնով տղամարդն ինչ որ տեղ նայվում է, նույնը չես ասի կանանց մասին: Այդպիսիք, մի տեսակ, վտանգավոր են թվում ու վստահություն չներշնչող: Ու որ ամենակարեւորն է` կանացիություն չունեն:
Վերադառնալով տղամարդկանց` հարկ է նշել, որ նրանց մարմինը գեղեցիկ է, երբ մկանները չափավոր են մարզված, ինչը չես ասի Գրեգ Վալենտինոյի մասին, որն ուսագոտու եւ երկգլուխ մկանները պարզապես այլանդակել է: Վալենտինոն կուլտուրիզմով զբաղվել սկսել է 13 տարեկանից եւ արդեն 23 տարեկանում բնական ճանապարհով բիցեպսների շրջագիծը հասցրել է 53 սանտիմետրի: Բայց երբ դրանից հետո սկսել է ստերոիդներ օգտագործել, մկաններն սկսել են փքվել օր առ օր` հասնելով ռեկորդային շրջագծի` 73 սմ: Նայելով նկարին` հաստատ չէս ասի, թե Գրեգ Վալենտինոն հասել է մանկության երազանքին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ