Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ես որ մի աղջկա հավանեմ ու իմանամ, որ ինքը ըտեղարենք կա, հաստատ հետը ընկերություն չեմ անի». Տղաները սոցիալական ցանցերից օգտվող աղջիկների մասին

Հունվար 11,2012 13:31

20-ամյա Հայկ Գեւորգյանը,  3 տարի է  օգտվում է Odnoklassniki.ru եւ Facebook.com սոցիալական ցանցերից, խոստովանում է, որ օնլայն տարբերակով փորձել է զրուցել այն աղջիկների հետ, ում արտաքինն իրեն դուր է եկել: Նման դեպքեր եղել են, բայց այն ժամանակ, երբ նոր էի բացել Odnoklassniki-ում էջս եւ հետաքրքրությունը մեծ էր: «Եղել են դեպքեր, երբ հաջողվել է խոսեցնել, դեպքեր էլ են եղել, երբ հայտնվել եմ սեւ ցուցակում: Այդ տարիքի համար, կարծում եմ, դա նորմալ երեւույթ է»: Արդեն մեկ տարի է, ինչ նրան նման բաները չեն հետաքրքրում: Ինչպես ինքն է ասում.«Հիմա ավելի հասուն եմ մտածում: Գուցե ծերանու՞մ եմ»,-կատակելով ասում է նա: Այժմ սոցիալական ցանցերից օգտվում է միայն այն ժամանակ, երբ գործնական քննարկումներ պետք է լինեն ընկերների հետ կամ ցանկանում է հետեւել օրվա լրահոսին:

Երիտասարդ տղաները խոսելով սոցիալական ցանցերից օգտվող աղջիկների մասին՝ գրեթե նույն բանն էին ասում: Կարծում են,  որ որեւէ վատ բան չկա նրանում, որ աղջիկները եւս գրանցված են այս կամ այն սոցիալական ցանցերում: Եթե խելամիտ է օգտագործվում օգտատիրոջ կողմից, ապա նշանակություն չունի աղջիկ է, թե՝ տղա: Սակայն հարցման ընթացքում հնչեց նաեւ այսպիսի կարծիք.«Ես որ մի աղջկա հավանեմ ու իմանամ, որ ինքը ըտեղարենք կա, հաստատ հետը ընկերություն չեմ անի»,-ասում է  19- ամյա Սերոբ Վարդերեսյանը. «Ի՞նչ գործ ունի լավ աղջիկը Odnoklassnik-ում»,-բորբոքվում է նա: Մինչ Սերոբը եւ իր կարծիքը կիսող մի շարք տղաներ փորձում են գտնել հարցի պատասխանը, շատերն ընտանիք են կազմում հենց այդ ճանապարհով. «Կնոջս հետ ծանոթացել եմ Facebook.com սոցիալական ցանցի միջոցով: Սկզբում զրույցը շատ դժվար էր ընթանում, ես խոսում էի երկար-բարակ, իսկ իր կողմից հնչում էր միայն հակիրճ պատասխաններ: Ամեն բան անում էի, փորձում հանդիպումներ փնտրել իրական կյանքում: Ընթացքում ամեն ինչ կարգավորվեց, սկսեցինք հաճախակի հանդիպել, որից հետո ամուսնացանք: Հիմա ունենք երկու տարեկան աղջիկ եւ շուտով լույս աշխարհ կգա մյուս բալիկս»,-պատմում է 28 -ամյա Կարեն Աբգարյանը: Վերջում էլ հավելում. «Օգտվեք, բայց խելամիտ եւ ամենակարեւորը թող այն չդառնա հիվանդություն»,-ասում է նա:

Քրիստինա Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031