«Իշխող կոալիցիան ի սկզբանե մեռելածին էր: Ավելին, կոալիցիոն հռչակագիրը ստեղծվեց եւ ստորագրվեց հայ ժողովրդի արյան գնով: Իսկ սեփական ժողովրդի արյան վրա ոչ մի կոալիցիա, ոչ մի իշխանություն չի ստեղծվում: Հետեւաբար այդ կոալիցիան կմնա մինչեւ ընտրություններ, թե ոչ՝ ինձ համար որեւէ նշանակություն չունի»,- «Առավոտի» հարցին՝ մինչեւ հերթական խորհրդարանական ընտրություններ կգոյատեւի՞ իշխող կոալիցիան, թե՞ ոչ, պատասխանեց Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:
«Առավոտ» օրաթերթ
Կարդացեք նաև