Եվա անունով 205 սանտիմետր հասակ ունեցող այս ամերիկուհին իսկական ճանաչման է արժանացել այն բանից հետո, երբ 2009 թվականին նրա ու մեկ այլ, բայց`սովորական, մոդելի լուսանկարը տպագրվեց ավստրալական «Zoo Weekly» տղամարդկանց հանդեսի առաջին էջում:
Մի կողմից, անուն ունենալու համար այդպիսի հասակ ունենալը ձեռնտու է: Բայց մյուս կողմից էլ` անձնական կյանքում են բարդություններ առաջանում, որովհետեւ ամեն մի տղամարդ նրա կողքին չի սազում: Ավելին, լողազգեստները, որոնցով նա պիտի նկարվի՝ կարվում են հատուկ պատվերով: Բայց ինչ էլ լինի, Եվայի հսկայական հասակը նրան ինքնատիպություն ու առանձին հմայք է հաղորդում: Այնպես որ, «Լավ ապրանքը, սովորաբար, փոքր տուփերում է լինում» ասացվածքը միշտ չէ, որ տեղին է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ