«Գժվում եմ կինոների համար: Մի շաբաթ մնում եմ ազդեցության տակ »,-ասում է Օֆելին, արդեն 3 տարի շարունակ ֆիլմեր է նայում: Ասում է՝ չկա այնպիսի մի շաբաթ, որ ֆիլմ չդիտի, ֆիլմ դիտելը դարձել է իր ապրելակերպի մի մասը. «Չեմ սիրում պատմական, ֆանտաստիկ ֆիլմեր: Հիմնականում դիտում եմ մելոդրամաներ, որ լացեմ: Նրանց մեջ կա պատմություն, որ իրականին մոտ է »: Երբ սկսում է վատ զգալ իրեն, սիրտը «նեղված» է , ինչ-որ բան պակասում է, նույնիսկ «լացն է գալիս», հասկանում է , որ մեկ շաբաթ և ավելի ֆիլմ չի դիտել. «Մտնում եմ ինտերնետ, բացում եմ ֆիլմերի որեւէ կայք, ու ընտրում առաջին իսկ ֆիլը, որի վերնագիրը հավանում եմ: Նայում եմ, հանգստանում եմ, երբեմն էլ լացում»,-ասում է Օֆելին: Հիմա նրա մոտ արդեն ամեն ինչ կարգին է: Ցանկանում է ունենալ այնպիսի մի կյանք, ինչպես ֆիլմերում է . «Հավես, ռոմանտիկ, գեղեցիկ: Եվ վերջապես ֆիլմերում այնքան հեշտ է ամեն ինչ ունենալն ու կորցնելը: Ես էլ եմ ուզում այդպիսի մի կյանք ապրել: Թեկուզ երազում »:
20-ամյա Մարինան 16 տարեկանից է սկսել ֆիլմեր դիտել, նայում էր այն կինոները, որոնք ցուցադրում էին հեռուստացույցով, իսկ հիմա ինքն է ընտրում՝ ինչ դիտի: Բացի ֆիլմեր սիրելուց , տարված է նաեւ մուլտֆիլմերով,առանձնացնում է«Spogne Bob» -ը: Հիմանակում սիրում է նայել թեթև ֆիլմեր. «Առանց այդ էլ կյանքը այնքան բարդ ու դժվար է: Նախըտրում եմ հումարոյին կինոներ»: Շատ է հավանում հին հայկական ֆիլմերը, ասում է, որ նրանց մեջ կոլորիտային բան կա: Մեր զրույցի ընթացքում հարցրեցինք, թե այս պահին ինչ ֆիլմ մտաբերեց, իսկ Մարինան ` ոչ ավել, ոչ պակաս կրկին նշեց «Spogne Bob» -ը. «Շաաաատ եմ Սիրում եմ spogne bob, բոլոր դիսկերն ունեմ»: Սիրելի հերոս էլ ընտրեց կրկին Spogne Bob-ին:
19-ամյա Հարությունը տանը ունի 2000-ից ավել ֆիլմ, ինչպես ինքն է ասում, ամեն օր մի նոր ֆիլմ է նայում, թե՜ տանը, թե՜ կինոթատրոնում: Ֆիլմեր սիրել է մանկությունից. «Երբ դեռ վիդեոկասետներ կային, այդ ժամանակ մեր շենքում վիդեոպրոկատ կար: Միշտ գնում էի ու կասետներ վերցնում: Դիտածս առաջին ֆիլմն էլ «Կնքահայր» -ն էր: Հարությունը սիրում է գրեթե բոլոր ժանրերի ֆիլմեր, բայց նախապատվությունը տալիս է դետեկտիվներին՝ խորիմաստ սյուժե ու դրամատիկ ավարտ ունեցողներին: «Երբեմն ամերիկյան սերիալներ եմ նայում: Ամեն սերիան մեկ առանձին սյուժե է: Օրինակ` «24 ժամ», «Գերբնականը», «Փախուստ բանտից» , «Շերլոկ» , «Նիկիտա», «Ամերիկյան ընտանիք», «Քասլ» և տասնյալ այլ սերիալներ»: Լինում են դեպքեր, երբ Հարությունը իրեն նմանեցնում է որեւէ ֆիլմի հերոսին. «Հիմնականում սերիալների դեպքում է լինում»:
Մելանյա Հարությունյան