Լրահոս
Օրվա լրահոսը

«Շնորհակալությունը» օգնում է ազատվել սթրեսից

Հունվար 11,2012 12:07

 

Հունվարի 11 – ը ամբողջ աշխարհում նշվում է որպես «շնորհակալության» միջազգային օր: Այն ամենաբարի ու ամենաքաղաքավարի տոներից մեկն է: Ունի նաև իր պատմությունը: Հայերեն «շնորհակալություն» բառը ծագել է «շնորհ անել» արմատներից, որը հարգանքի դրսևորում է: Ռուսերեն տարբերակը` «спосибо» -ն ծագել է 16 – րդ դարում «споси Бог» արտահայտությունից: Չի բացառվում, որ «thank you» – ն նույնպես խորը արմատներ ունի:

Հոգեբաններն ասում են, որ «շնորհակալություն» – ը դրական ազդեցություն է ունենում մարդկանց վրա, և օգնում է ազատվել սթրեսից: Բացի այդ, շնորհակալությունը ժպիտ է փոխանցում, էլ ինչ է պետք մարդուն, եթե ոչ այն ամենն, ինչ ստիպում է ժպտալ: Ուրեմն պետք չէ զլանալ, կամ էլ  շնորհակալություն հայտնելը շռայլություն համարել, չէ՞ որ դրանից երևում է նաև մարդու դաստիարակությունն ու քաղաքավարությունը:

    Շնորհակալություն ընթերցելու համար, սիրով` Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031