Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաջարանցի երիտասարդ սիրահար զույգը փորձել է ինքնասպա՞ն լինել

Հունվար 11,2012 11:58

Երկուշաբթի ուշ երեկոյան` ժամը 23-ի սահմաններում Սյունիքի մարզկենտրոն Կապանի «Լեռնագործ» հյուրանոցից Կապանի բժշկական կենտրոնի շտապ օգնության կայանի աշխատակիցները ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխել Քաջարան քաղաքի 23-ամյա երկու բնակչի, որոնք մարմնի տարբեր հատվածներում կտրտված վնասվածքներ ունեին:

Ըստ Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանի` երիտասարդ տղան հիվանդանոց տեղափոխվելիս անգիտակից վիճակում էր` արյան մեծ քանակի կորստով, իսկ աղջկա մոտ մարմի վերքերն ավելի խորն էին` պարանոցային շրջանում: «Հիվանդներին տեղում համապատասխան բուժօգնություն ենք ցուցաբերել` կատարվել է արյան փոխներարկում, վիրահատական միջամտություն ենք իրականացրել եւ մեզ հաջողվել է փրկել նրանց կյանքը: Երիտասարդների վիճակն այժմ բավարար է գնահատվում», – տեղեկացնում է բժիշկ Աթաջանյանը:

Ըստ զրուցակցիս` միջադեպը ինքնավնասում կարելի է որակել: Հիվանդանոց այցելած հոգեբույժը երիտասարդների մոտ հոգեկան շեղումներ չի նկատել, երկուսն էլ իրենց տրվող հարցերին հստակորեն են պատասխանել:

Մեր տեղեկություններով, տղան զանգահարել է ընկերոջը` Քաջարան, եւ հեռախոսով ասել. «Ինքնասպան ենք լինում, մեռնում ենք»: Ընկերն էլ անմիջապես զանգել է շտապ օգնություն:

«Լեռնագործ» հյուրանոցի աշխատակիցներն անգամ դեպքի մասին տեղյակ չեն եղել եւ միայն իմացել են շտապ օգնության հյուրանոց ժամանումից հետո: Երիտասարդներն արյունակիցներ չեն, ենթադրվում է, որ սիրահար զույգ են: Տղան Քաջարանի կոմբինատի աշխատակից է, իսկ աղջիկը չի աշխատում:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031