Ընտրություններից առաջ ՀՀԿ-ն ահավոր բարիացել է։ Չէ, կուսակցության դրոշներով ու կրծքանշաններով քաղաքում շրջող Ձմեռ Պապիներին նկատի չունենք, դա ընդամենը քարոզչություն է (զարմանալի է, որ Ձյունանուշիկներն էլ ՕԵԿ-ի կրծքանշաններով չէին): Նկատի ունենք այն, որ ՀՀԿ-ն թեեւ դեմ է հարյուր տոկոսանոց համամասսական ընտրակարգի անցնելուն, բայց մեծահոգաբար թույլ է տալու, որ հարցը մտնի ԱԺ օրակարգ։ Հովհաննես Սահակյա՛նն է ասել (հանրապետական ջահել պատգամավորներից մեկը):
Իսկ գիտեք, թե ինչու է ՀՀԿ-ն դեմ հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին։ Պատճառաբանությունները մի քանիսն են։ Առաջին՝ իբր նման ընտրակարգի անցնելու համար նախ պետք Է փոփոխություններ անել Սահմանադրության մեջ, իսկ այդքան ժամանակ չկա։ Թվում է՝ լուրջ փաստարկ է, բայց իրականում գործ ունենք սովորական ժուլիկության հետ։ Ինչո՞ւ:։ Որովհետեւ Սահմանադրության մեջ ոչ մի խոսք չկա այն մասին, որ պատգամավորներից 41-ը պետք Է ընտրվեն մեծամասնական ընտրակարգով, 90-ը՝ համամասնական։ Այնտեղ ընդամենը գրված է, որ «Ազգային ժողովի ընտրության կարգը սահմանվում է օրենքով», այսինքն՝ Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտություն չկա, պետք է ընդամենը օրենքը փոխել։
Երկրորդ փաստարկն այն Է, թե մեծամասնականով ընտրված պատգամավորները լավ ծանոթ են տվյալ տարածքի խնդիրներրն եւ «տիրություն են անում» այդ տարածքներին։ Սա արդեն կատարյալ տխմարություն է, որովհետեւ ոչ մի պատգամավոր նման լիազորություն եւ նման ֆունկցիա չունի։ Պատգամավորի գործը օրենքներ մշակելն է եւ ոչ թե ծանոթի միջոցով որեւէ գյուղի կլուբի ռեմոնտը գլուխ բերելը, եւ եթե Հայաստանն իսկապես նորմալ երկիր լիներ, նման հարցերով պիտի կառավարությունը զբաղվեր։
Երրորդ փաստարկն էլ այն է, թե իբր հեռավոր գյուղերի ընտրողները միշտ չէ, որ ծանոթ են լինում կուսակցություններին ու նրանց ծրագրերին։ Համաձայնվեք՝ ավելի ախմախ փաստարկ հնարավոր չէ գտնել, որովհետեւ հեռավոր գյուղերի բնակիչներն այսպես թե այնպես նաեւ կուսակցությունների միջեւ են ընտրություն կատարում, հո միայն իրենց «ֆեոդալի՞ն» չեն ընտրում։ Բացի այդ էլ, կուսակցություններին ծանոթ չեն՝ թող ծանոթանան, բա քարոզչության համար անվճար եթերն ինչի՞ համար է:
Կարդացեք նաև
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
«Չորրորդ ինքնիշխանություն»