Լրահոս
Օրվա լրահոսը

Նկարիչների միության քանդակագործների կոմբինատի մոտ բողոքում են մի խումբ աշխատակիցներ (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Հունվար 11,2012 11:28

Այսօր՝ հունվարի 11-ին, Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նկարիչների միությանը պատկանող քանդակագործական կոմբինատի մոտ են հավաքվել 50-60 հոգի։

Ինչպես նշված վայրից «Առավոտ»-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ կոմբինատի տարածքում 7-10 տարուց ավելին աշխատում են մի քանի սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ և անհատ ձեռներեցներ։ Ընդհանուր առմամբ՝ նշված գործարանում աշխատում են 60-ից ավելի քաղաքացիներ, որոնք պատրաստում են երկաթե դռներ, պատուհաններ, ջահեր, գմբեթներ և այլ ապրանքներ։

Այսօր առավոտյան, երբ աշխատակիցները սովորականի նման եկել են աշխատանքի վայր՝ նրանց մուտքը տարածք՝ իրենց օրինական աշխատանքի վայր, արգելել են՝ պատճառաբանելով, որ տնօրենը՝ Մարտին Հարությունյանը, որը 1 ամիս առաջ է նշանակվել, արգելում է։

Այս պահին դարպասների մուտքի մոտ են հավաքվել աշխատակիցներն իրենց ավտոմեքենաներով և հրաժարվում են ազատել դարպասի դիմացի տարածքը, քանի որ նրանք զրույցում նշում են, որ տնօրենի կատարած քայլերն անօրինական են։

Հավաքվածները նաև պատմում են, որ երեկ տնօրենն անցկացրել է ժողով և ժողովի ընթացքում վիրավորական արտահայտություններ արել աշխատակիցների հասցեին։

Մուտքի մոտ հավաքվածները պատմում են, որ տնօրենի գիտությամբ հատվել են ծառեր: Նաև հայտնում են, որ իրենք նորանշանակ տնօրենի հետ ունեն կնքված պայմանագրեր 3 ամսով, սակայն մի ամիսն էլ չի լրացել դեռ, և, չգիտես ինչու, տնօրենը դիմում է անօրինական քայլերի։

Պատմում էին նաև, որ պայմանագրերը կնքելուց հետո, իրենք պատվերներ են ընդունել տարբեր ապրանքների արտադրության, սակայն այս պահին չեն կարող աշխատել և կստացվի, որ իրենք իրենց պատվիրատուներին խաբում են։

Ֆոտոլրագրողը հայտնեց նաև, որ խոսել է տնօրեն Մարտին Հարությունյանի հետ, որը հայտնում է, թե ինքը ոչ մի պայմանագիր չունի կնքած, բայց քանի որ կոմբինատի ներսում հակասանիտարական վիճակ է, չեն գործում սանհանգույցները, կոյուղին՝ դրա համար էլ ինքը ժամանակավորապես դադարեցրել է կոմբինատում աշխատանքներ կատարելը։ Տնօրենը հայտնեց նաև, որ այդ ամենը լուծելուց հետո՝ «ես ինքս եմ շահագրգռված, որ աշխատատեղերը չփակվեն, այլ մի բան էլ ավելանան»։ Սակայն հավաքվածները չեն հավատում տնօրենի խոսքերին։

Իսկ ծառերի կտրման փաստով տնօրենը ֆոտոլրագրողին հայտնել է, որ իրենք ոչ մի ծառ էլ չեն հատել, այլ կատարվել են սանիտարական էտումներ և առաջիկայում կոմբինատի տարածքում մեծ թվով ծառեր են տնկվելու։

PrevPhoto
NextPhoto

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031