Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պե՞տք է էթիկայի հանձնաժողով, որ պարզ լինի ոչ էթիկական պահվածքը

Հունվար 11,2012 11:23

Հունվարի 10-ը Հայաստանի կյանքում նշանավորվել է նոր հանձնաժողովի ստեղծմամբ՝ Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողով, որը հասկանալիորեն պետք է զբաղվի բարձրաստիճանների էթիկայի հարցերով։ Ի՞նչ է տալու այդ հանձնաժողովը Հ֊այաստանին իրականում։

Թե ինչի համար է այն ստեղծվել, տեսական առումով պարզ է բոլորին։ Բայց իրականում հանձնաժողովն արդյոք հանդիսանալո՞ւ է այն կառույցը, որից ազդված՝ պետք է բարձրաստիճան պաշտոնյաները հետեւեն իրենց էթիկային։ Դրա համար նախ երեւի թե պետք է պարզել, թե ինչ ասել է «բարձրաստիճան պաշտոնյայի էթիկա», ինչ ենք մենք եւ պաշտոնյաները հասկանում դրա տակ։ Այսինքն, «էթիկա» ասելով՝ մենք նույն բա՞նն ենք պատկերացնում, ինչ պաշտոնյաները, թե՞ նրանց համար էթիկան ունի բոլորովին այլ չափանիշներ, կամ էլ գուցե՝ տեսք, գին, արժեք։

Այս առումով՝ պարզ է, որ չկա համընդհանուր կոնսենսուսային սահմանում, ինչը հանձնաժողովին եւ այն ստեղծողներին տալու է մանեւրի մեծ հնարավորություն։ Օրինակ՝ Լիսկան ապտակում է մեկին։ Դա էթիկայի խախտո՞ւմ է, թե՞ ոչ։ Հանրությունը համարում է, որ դա էթիկայի խախտում է, իսկ, օրինակ, նրա պաշտոնյա գործընկերները համարում են, որ ոչ մի էթիկայի խախտում էլ չկա։ Մասնավորապես, Սիլվա Համբարձումյանի դեպքի առումով՝ հենց այդպես էլ համարեցին։ Այլապես, եթե այդպես չեն համարել, շատ դժվար է ասել, թե ինչպես է Լիսկան մինչեւ այսօր պաշտոնավարում առանց որեւէ նկատողության անգամ, առանց հարազատ կուսակցության եւ նրա կուսակցապետ Սերժ Սարգսյանի գնահատականի կամ դիտողության։

Մի՞թե էթիկայի հանձնաժողովի բացակայությունն էր Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ-ին խանգարում գնահատական տալ Լիսկայի արարքին կամ գոնե նկատողություն անել՝ կնոջը հարվածելու համար։ Մի՞թե պետք է էթիկայի հանձնաժողով լիներ, որ Սերժ Սարգսյանի կամ ՀՀԿ համար պարզ լիներ Լիսկայի ոչ էթիկական պահվածքը։ Ահա այս ամենը հուշում են, որ բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի եւ հասարակության էթիկայի պատկերացումները միմյանցից տրամագծորեն տարբեր են։ Եվ չնայած Սերժ Սարգսյանը նորաստեղծ հանձնաժողովի անդամներին հորդորել է լսել հասարակության ձայնը, այնուամենայնիվ, հազիվ թե այդ հանձնաժողովը պաշտոնյաներին դատի ըստ հանրային պատկերացումների, առավել եւս, որ այդ հանձնաժողովի անդամներին նշանակում են հենց բարձրաստիճան պաշտոնյաները, այսինքն՝ ներկայացնում են նրանք, իսկ նշանակում Է նախագահը։

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031