Լոռու մարզի Սպիտակ քաղաքում փետրվարի 12-ին տեղի ունենալիք համայնքի ղեկավարի ընտրություններում մտադիր է առաջադրվել Հայ ագգային կոնգրեսի տեղի համակարգող, ՀՀՇ Սպիտակի կառույցի ղեկավար Անանիկ Նահապետյանը։ Սպիտակ քաղաքն ընդգրկող թիվ 29 ԸԸՀ նախագահ Բարսեղ Մակասյանն ասել Է, որ բացի Նահապետյանից, եւս 2 հոգի, իրենց լիազորված անձանց միջոցով, վերցրել են առաջադրման փաթեթները, բայց դեռ ոչ ոք փաստաթուղթ չի ներկայացրել։ Առաջադրման ժամկետը ավարտվում Է հունվարի 13-ին։
«Հայկական ժամանակ»