Իջեւան քաղաքի բնակիչները մեզ բողոքել էին, որ ծագումով Վանաձորից երիտասարդ տղա եւ աղջիկ շրջում են քաղաքի բնակելի շենքերում, բնակչի թույլտվությամբ մտնում տները, կրոնական գրականություն բաժանում, քարոզում: Իջեւանցիների խոսքով, քարոզիչները ասել են,որ աշխարհը շուտով վերանալու է, Աստծու թագավորություն է ստեղծվելու: Նրանց տված բացիկների մեջ նաեւ հեռախոսահամար կա:
Զանգահարեցի նշված հեռախոսահամարով: Պարզվեց, որ Իջեւանում տնետուն ընկած անձինք «7-րդ օրվա ադվենտիստներ» կրոնական ուղղության-կազմակերպության անդամներ են: Նրանց ներկայացուցիչն ասաց, որ գործունեություն ծավալելու համար Իջեւան քաղաքում իրենք առանձնատուն են վարձել: Ադվենտիստների ներկայացուցչին հարցրի, թե բնակիչները ադվենտիստներից չե՞ն դժգոհում, անհանգստություն պատճառելու համար:
-Չէ, ի՞նչ եք ասում, նրանք մեզ Եհովայի վկաներից են բողոքում,-ասաց երիտասարդը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ