Լրահոս
Օրվա լրահոսը

Չի հիմնավորվել գողությանը Սյունիքի մարզպետի մասնակցությունը

Հունվար 11,2012 11:14

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ըստ էության կարճել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առնչությամբ հարուցված երկրորդ քրեական գործը նույնպես: Սա վերաբերում էր 102 միլիոն դրամ արժողությամբ ինչ-որ սարքավորման գողությանը:

Նման մեղադրանք Սուրիկ Խաչատրյանին ներկայացրել Էր այն նույն Սիլվա Համբարձումյանը, որին Խաչատրյանը ծեծի էր ենթարկել Երեւանի «Մարիոթ» հյուրանոցում։ Ծեծի պատճառն ըստ էության սարքավորման գողության մեղադրանքն էր, որ Սիլվա Համբարձումյանը հերթական անգամ բարձրաձայնել էր 2011թ. նոյեմբերի 9-ին տեղի ունեցած ասուլիսում։ Հաջորդ օրը հատուկ քննչական ծառայությունում այդ առնչությամբ նյութեր էին նախապատրաստվել, իսկ նոյեմբերի 15-ին Լիսկան ծեծի էր ենթարկել Սիլվա Համբարձումյանին։

Ծեծի կապակցությամբ արդեն հարուցվել Էր քրեական գործ։ Ամանորից առաջ ծեծի քրգործը կարճվեց, իսկ Սիլվա Համբարձումյանը հայտարարեց, որ Սուրիկ Խաչատրյանը միջնորդների միջոցով խոստացել Է վերադարձնել իր 102 միլիոնանոց սարքավորումը կամ դրա արժեքը: Եվ ահա, երեկ ՀՀ գլխավոր դատախազությունից՝ մեր թղթակցին հայտնել են, որ չի հիմնավորվել սարքավորման գողությանը բարձրաստիճան պաշտոնյայի մասնակցությունը, եւ գործը ուղարկվել Է ոստիկանություն։ Սա նշանակում Է, որ գործի շրջանակներում Սյունիքի մարզպետին մեղադրանք չի առաջադրվի։ Սիլվա Համբարձումյանն, ի դեպ, որ գտնվում է Իրանում, երեկ մեր թղթակցին հայտնել Է, որ Սուրիկ Խաչատրյանը իր գումարները կամ սարքավորումը չի վերադարձրել։ Սա ինքնին հասկանալի է. հիմա Խաչատրյանը դե յուրե ունի հիմնավորում, որ ոչ ոքից ոչ մի բան չի գողացել, ինչու պետք Է գումարը վերադարձնի։

Արմեն ՄԱԴԱԹՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031