Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տոն օրերին Սյունիքում 3 եղեւնի է հատվել, չհաշված Սիսիանի քաղաքապետարանի «ինքնագործունեությունը»

Հունվար 11,2012 11:11

Ծննդյան տոներին եղեւնիների ապօրինի հատման 3 դեպք է արձանագրվել Գորիսի տարածաշրջանում, որից 2-ի տուգանքի չափն ընդհանուր կազմում է 72 հազար դրամը, մեկինը` դեռ ճշտվում է: Իսկ որսագողության եւ ձկնագողության դեպքեր, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնում չեն գրանցվել: Ինչպես տեղեկացնում են  տարածքային բաժնից` ձկնորսագողության եւ որսագողության դեպքեր չէին գրանցվել նաեւ 2010-2011-Ծննդյան տոներին: Անցյալ տարի նույն ժամանակահատվածում միայն ապօրինի եղեւնիների հատման 6 դեպք էր գրանցվել:

Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանի,  ողջ 2011 թվականի ընթացքում մարզում ընդհանուր առմամբ արձանագրվել էր որսագողության 3 դեպք, ձկնագողության` 13 դեպք եւ անտառխախտման 29 դեպք:  Նախորդ տարի բնությանը հասված վնասը կազմել է 16,600 միլիոն դրամ, որից  5 միլիոնը՝ բուսական աշխարհին հասցված վնասն է, 6,792 միլիոնը՝ կենդանական աշխարհին, իսկ մնացածը  հողի աղտոտմանը, զավթմանը եւ ջրային պաշարին հասցված վնասն է:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի կեսերին Սյունիքի մարզի Սիսիանի անտառտնտեսության աշխատակիցները արձանագրել են ծառահատման դեպք, պարզվել է, որ Սիսիանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն են սոճիների 200 ճյուղ եւ 3 հատ գագաթ կտրել եւ անտառապահներին ասել, թե իրենք Սիսիան քաղաքի գլխավոր տոնածառի համար են կտրում եւ ունեն համապատասխան թույլտվություն: Սակայն «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառների հաշվառման եւ անտառօգտագործման բաժնի պետ Հովիկ Սահակյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ իրենք ոչ մեկին չեն տվել ծառ հատելու թույլտվություն: Գրավոր դիմումներ ստացել են ոչ միայն Սիսիանից, այլ նաեւ Մասիս, Գյումրի եւ այլ քաղաքներից, սակայն բոլորին էլ պատասխանել են, որ հնարավոր չէ:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031