Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ նախագահը չի պատասխանում իր թանկարժեք առանձնատան վերաբերյալ հարցին

Հունվար 11,2012 10:56

Նկարում պատկերված այս շքեղ դդյակը գտնվում է Ծաղկաձորում։ Դրա առանձնահատկություններից մեկն այն է, որ սեփականատերը տարածքում կառուցելով հնարավոր ամեն ինչ՝ թենիսի կորտ, մանկական խաղահրապարակներ, լողավազան, տարածքում նաեւ ֆուտբոլի դաշտ են կառուցել։ Այս տանը գտնվող լողավազանի մասին, ի դեպ լեգենդներ են պտտվում։ Ասում են՝ կառուցված է այնպես, որ դրա պատերից մեկի դերը տարածքում եղած բնական ժայռն է ստանձնել. լողում ես, լողում եւ հասնում հայկական քարափին, եւ այնպիսի տպավորություն է, թե բնական լճում ես լողում, դուրս ես գալիս ափ, իսկ այնտեղ քարեր են, ժայռաբեկորներ։ Որոշ տեղացիների պնդմամբ, այս լեգենդար առանձնատունը ՊԵ կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին Է պատկանում եւ գնահատվում Է մոտ 3.5-4 միլիոն դոլար։ Խնդիրն այն է, սակայն, որ պարոն Խաչատրյանը արդեն շուրջ մեկ ամիս չի պատասխանում առանձնատան հետ կապված մեր թերթի գրավոր հարցմանը։ Չի պատասխանում նաեւ այլ հարցերի, որոնցից կարելի Է եզրակացնել, թե որքանով են ճիշտ լուրերն այն մասին, որ իր ընտանիքին է անցել Չինաստանից Հայաստան հագուստ ներկրելու մենաշնորհը։ Սա առաջին անգամը չէ, երբ Խաչատրյանը չի պատասխանում մեր թերթի հարցումներին։ Եվ ստացվում է, որ գործնականում որեւէ մեխանիզմ չկա՝ պարզելու Հայաստանում գործող այս կամ այն պաշտոնյայի ունեցվածքի, գույքի, բիզնեսի ծավալները։ Դա թերեւս կարող է անել միայն հետաքննության եւ նախաքննության մարմինը, բայց դրա համար պետք է լինի նախաքննության եւ հետաքննության մարմին։

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031