Աշխարհի չեմպիոնուհի Քրիստինա (Քիբորգ) Սանթոսը զրկվել է չեմպիոնական գոտուց՝ արգելված անաբոլիկ ստերոիդներ օգտագործած լինելու պատճառով: MMA-ի մարտիկ Սանթոսը «Strikeforce»-ի գոտին նվաճել էր անցած տարվա դեկտեմբերին՝ ճապոնուհի Հիրոկո Յամահակիին առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտի
ենթարկելով: Բրազիլացի Քրիստինա Սանթոսին որակազրկած Կալիֆորնիայի մարզական հանձնաժողովը մարզուհուն նաեւ տուգանել է $2500: Ինքը՝ արդեն նախկին չեմպիոնուհին, ամբողջ մեղքը վերցրել է իր վրա՝ ներողություն խնդրելով մրցակցից, մարզասերներից եւ պրոումոթերներից, բայց նաեւ հայտարարել է, թե ստերոիդներն իր սննդի մեջ հայտվել են պատահական, երբ մարտից առաջ ինքը դիետիկ սնունդ էր օգտագործել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ