Ի տարբերություն Մուրադխանյանի, Հովհաննես Քոչարյանը դեռեւս մի քանի օր առաջ տեղյակ էր իր պաշտոնեական առաջընթացի մասին։ Նկատենք, որ
սույն պաշտոնյան Գասպարյանի գալուց հետո, այսպես ասած, կադրային շրջագայության մեջ է։ Նոր ոստիկանապետը նրան նախ իրավաբանական վարչությունից տեղափոխեց Ոստիկանության ակադեմիա, ապա՝ անձնագրային եւ վիզաների վարչության պետ։
– Իսկ անձագրային վարչության պետ նշանակվելու մասին տեղյա՞կ էիք, Ձեզ հետ քննարկվե՞լ է։
Կարդացեք նաև
– Դուք գիտեք, որ անցում է կատարվում էլեկտրոնային անձնագրերի, ես ինքս այդ հայեցակարգի հեղինակներից մեկն եմ եղել, ամբողջ օրենսդրական
նախագծային նախապատրաստական աշխատանքները ժամանակին ես եմ համադասել։ Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ նշանակվել եմ, որպեսզի
այդ համակարգը համագործարկվի իմ վերահսկողության ներքո։ Մի քանի օր առաջ այդ մասին ինձ ասվել էր, եւ ոստիկանության պետն ուղղակի օր ու
հանդիպում նշանակեց։
– Իսկ Ձեր նշանակվելուց հետո ի՞նչ փոփոխություններ են սպասվում անձնագրային վարչությունում։
– Էլեկտրոնային անձնագրերի անցումն ենք ապահովելու, որը ենթադրում է նոր սերնդի փաստագրավորում, ես փորձելու եմ այդ աշխատանքներն
արագացնել, որպեսզի անձնագրավորման գործընթացն ավելի արդյունավետ լինի։ Ուղղակի ես, կանգնած լինելով այս բարեփոխումների ակունքներում՝
2008 թվականից սկսած, եւ լավ ծանոթ լինելով միջազգային փորձին, որովհետեւ բազմաթիվ գործուղումների եմ մասնակցել, նպատակահարմար են գտել այդ աշխատանքներն ինձ հանձնարարել: Պատճառականությունը դա է:
Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
«Հրապարակ»