«Ֆեներբախչե» ֆուտբոլային ակումբի նախագահ Ազիզ Յիլդիրդիմը, որ այդ երկրի առաջնությունում պայմանավորված խաղեր կազմակերպելու սկանդալային պատմությունների գլխավոր գործող անձանցից մեկն է եւ որին երկրի դատախազը պահանջում է դատապարտել 52-132 տարվա ազատազրկման, խոստանում է փետրվարի 14-ին սկսվող դատական լսումներում զարմացնել ամբողջ երկրին: «Անհամբերությամբ սպասում եմ այդ օրվան: Նկատի առնելով, թե որքան փաստաթղթեր ունեմ՝ կապված այս գործի հետ, իմ ասելիքը ոչ ոք անտեսել չի կարող:
Փետրվարի 14-ին պատրաստվում եմ թնդացնել ողջ Թուրքիան եւ պատմել այն ամենը, ինչ ինձանից առաջ ոչ-ոք չի համարձակվել անել: Մարդիկ, ովքեր կազմակերպել են այս գործը, ցանկանում են քանդել այն ամենը, ինչ ես սարքել եմ ամբողջ 13 տարի», – Յիլդիրդիմի խոսքերը մեջբերում է «Sportbox»-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ