Samsung-ը մշակում է սմարթֆոնների համար նախատեսված հավելված, որը կարողանում է գուշակել օգտագործողի տրամադրությունը: Եվ սա իրականացվում է ոչ թե դիմային տեսախցիկի շնորհիվ, այլ օգտագործողի վարմունքը վերլուծելով. ինչքան արագ է նա մուտքագրում տեքստը, քանի անգամ է սխալվում, ինչ զմայլիկներ է օգտագործում և ինչ հաճախությամբ է թափ տալիս հեռախոսը: Հավելվածի ճշգրտությունը դեռևս կազմում է 67,5%:
Technologyreview-ն գրում է, որ հավելվածը վերլուծություն կատարելուց հետո կփորձի բարձրացնել օգտագործողի տրամադրությունը՝ փոխարինելով զանգի երաժշտությունը կամ էկրանի նկարը ավելի ուրախ տարբերակներով:
Կարդացեք նաև
Թե երբ կներկայացվի հավելվածը և Android-ի որ տարբերակներին հասանելի կլինի, չի հաղորդվում:
PCNews.am