Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի ամենաերկար ֆուտբոլային խաղը

Հունվար 11,2012 02:00

90 րոպե, գումարած մրցավարի ավելացրած լրացուցիչ  «X» ժամանակ, որը լավագույն դեպքում կարող է լինել 5-7 րոպե: Բայց դա հեռու է 2009 թվականին Անգլիայում կազմակերպված «Լիդս Բեջերսի» եւ Բրիստոլի ֆուտբոլային ակադեմիայի հավաքականի միջեւ հանդիպման տեւողությունից, որն ամենաերկար ֆուտբոլային հանդիպումն է պատմության մեջ: Այն սկսվել է ապրիլի 11-ին եւ ավարտվել հաջորդ օրը` տեւելով 36 ժամ: Հաշիվն էլ ռեկորդային է` 255:285, լավագույն ռմբարկու ճանաչված «Լիդս Բեջերսի» ֆուտբոլիստ Ադամ Մաքֆիի խփած գոլերի (75) թիվը նույնպես:
Ամեն թիմից հանդիպմանը մասնակցել է 18 ֆուտբոլիստ, որոնցից յուրաքանչյուրը դաշտում ամցկացրել է ընդհանուր առմամաբ 18 ժամ` այդ ընթացքում վազելով միջին հաշվով 70 կիլոմետր: Ահա, այսպիսի բաներ էլ են լինում ֆուտբոլում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031